2014-ի ավարտին փոխարժեքային պահուստները 13 միլիարդ 758,3 միլիոն դոլար էին, այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը ունի 11 միլիարդ 4,4 միլիոն դոլարի փոխարժեքային պահուստ։
Էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց «Շահութահարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» օրենքների փոփոխությունների դրական ազդեցության վերաբերյալ իր տեսլականը։
«Ես հո ռագատկի քար չե՞մ»,- այսպես արձագանքեց ընդդիմադիր գործարար զրուցակիցս, երբ հարցրի` ինչպե՞ս է ստացվում, որ համ ընդդիմադիր ես, համ գործարար, ու քեզ «վերևներից» չեն նեղում:
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրը դրական դինամիկա են ցույց տալիս՝ Իրանից և Սաուդյան Արաբիայից նորությունների ֆոնին՝ վկայում են աճուրդների տվյալները: Ժամը 08:17-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ մինչև բարելի համար 60,56 դոլար:
Իրանը զիջումներ չի անի Վաշինգտոնին Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ բանակցություններում: IRNA գործակալության հաղորդմամբ՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Առաջինը Մայքրոսոֆթ ընկերության ղեկավար Բիլ Գեյթսն է, նրա կարողությունը գնահատվել է 79,2 միլիարդ դոլար:
Այն, ինչ չարեց Տիգրան Սարգսյանի կառավարությունն անշարժ գույքի շուկայի աշխուժացման և ներդրումների ծավալների աճի գործում, հաջողվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Խնդիրը շատ պարզ է. Տիգրան Սարգսյանը նախընտրեց արտոնյալ վարկերը տրամադրել կառուցապատողին։ Գրել էինք բազմիցս՝ այդ ծրագիրը չի գործի, քանի որ արտոնյալ վարկերը պետք է հատկացվեն պոտենցիալ գնորդներին։
«Բաց խաղ» նախագիծը Հայաստանում խաղերի ծրագրավորման ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է։ Այն ունի 5 տարվա պատմություն, որի ընթացքում ստեղծվել է բավականին մեծ համայնք, որում ընդգրկված են դպրոցականներ, ուսանողներ, start-up, խաղային և ՏՏ ոլորտում գործող այլ ընկերություններ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...